BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Չորրորդ զանգվածի բնակիչները՝ մեկուսացման մեջ

Չորրորդ զանգվածի բնակիչները՝ մեկուսացման մեջ
02.02.2015 | 13:24

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտուբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու և այլ ուղղությամբ տեղափոխելու առնչությամբ։ Այս փոփոխությունն իրարանցում է առաջացրել 4-րդ զանգվածի բնակիչների շրջանում:
53 համարի ավտոբուսը նշված զանվածը քաղաքի կենտրոնի հետ կապող միակ երթուղին էր, որը աշխատում էր բավականին գերբեռնված։ 4-րդ զանգվածի բնակիչների միակ հույսը Ջրվեժից Կիլիկիա ավտոկայան ուղևորվող 5 համարի ավտոբուսն է, որը բարձրանալ շատ դեպքերում անհնար է, քանի որ այն Ջրվեժում արդեն այն գերբեռնվում է։ 4-րդ զանգվածի բնակիչները Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային ռեֆորմների հետևանքով հայտնվել են իսկական մեկուսացման մեջ։ Առավոտյան աշխատանքի շտապողները ստիպված են կիլոմետրեր կտրել, որպեսզի հասնեն, այսպես կոչված, շուկայի կանգառ։
Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` բնակիչները խնդրել են անհապաղ վերականգնել ավտոբուսի գործունեությունը նույն ուղղությամբ:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ